Մյունխենցի թոշակառուն մտադիր է վերադարձնել առգրավված 1500 կտավը

10:25 • 18.11.13

Թոշակառու Կորնելիուս Գուրլիտը, ով Մյունխենում գտնվող իր բնակարանում պահել է նացիստների առգրաված հարյուրավոր կտավներ, չի պատրաստվում «առանց մարտի» հանձնել իր կարողությունը, գրում է Обозреватель-ը։

 

80-ամյա Գուրլիտը Der Spiegel պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ իր հայրն արվեստի գործերի խոշոր վաճառող է եղել և կտավներն օրինական է ստացել։ Դրա հիման վրա էլ թոշակառուն իրեն համարում է նկարների լիիրավ սեփականատեր։

 

«Ես չեմ պատրաստվում ոչինչ կամավոր հանձնել։ Ես հույս ունեմ, որ իրավիճակը կլուծվի մոտ ապագայում, և ես իմ կտավները ետ կստանամ»,- ասել է նա։

 

Մյունխենում Կորնելիուս Գուրլիտի տանը հայտնաբերվել է 1500 կտավներից բաղկացած հավաքածու, որոնք նացիստները գողացել էին 1930-40-ական թվականներին։