«Հիմար և ավելի հիմար» ֆիլմի սիքվելը վարձույթում կհայտնվի 2014թ. նոյեմբերին
Ամերիկյան Universal կինոընկերությունը հանրահայտ «Հիմար և ավելի հիմար» կատակերգության հաջորդ մասը կինովարձույթ կհանի եկող տարվա նոյեմբերին, հայտնում է Газета-ն՝ Variety-ին հղումով։
Ֆարելի եղբայրների նոր «Հիմար և ավելի հիմար-2» ֆիլմը 1994թ. նկարահանված տարբերակի սիքվելն է, որտեղ գլխավոր հերոսներին մարմնավորել են Ջիմ Քերին ու Ջեֆ Դենիելսը։
Ֆիլմի օրգինալ տարբերակը մեծ հաջողություն է ունեցել՝ համաշխարհային կինովարձույթում հավաքելով մոտ 250 մլն դոլար։










