Կառլ Լագերֆելդը Կոկո Շանելի մասին ֆիլմ է նկարահանել
Հանրահայտ Կոկո Շանելի՝ 1954-ին նորաձևության աշխարհ հաղթական վերադարձի մասին ֆիլմը, որը նկարահանել է Chanel նորաձևության տան կրեատիվ տնօրեն Կառլ Լագերֆելդը, կցուցադրվի դեկտեմբերի 10-ին։
30 րոպե տևողությամբ ֆիլմում գործողությունները տեղի են ունենում Rue Cambon սրահում, որտեղ ժամանակին կայացել է նորաձևություն վերադարձած Շանելի հավաքածուի ցուցադրությունը, գրում է buro247.ru-ն։
Գործողությունների վայրն ամբողջությամբ կրկնում է պատմությունը՝ հայելային աստիճան, ծխապատ շինություն և շատ մարդիկ՝ հրաշքի սպասումով քարացած։
Լագերֆելդը ֆիլմում նկարահանել է ինչպես մոդելների, այնպես էլ դերասանների։ Սեմ Մաքնայթը կատարել է Ֆրանսուայի դերը՝ Կոկոյի սիրելի ծառայապետի և նրա պաշտամունքի առարկայի դերը, մոդել Հայդի Մաունթը, ով կատարել է Մառլեն Դիտրիխի դերը, և շատ ուրիշներ։
Կոկո Շանելին մարմնավորել է Ջերալդինա Չապլինը։
Ֆիլմը կներկայացվի դեկտեմբերի 10-ին Տեխասում (ԱՄՆ)՝ Métiers d’Art շոուի շրջանակում։
![]()
![]()











