Տևական վերանորոգումից հետո Լոնդոնում վերաբացվել է հայտնի Tate պատկերասրահը (լուսանկարներ)
Երկամյա վերանորոգումից հետո Լոնդոնում վերաբացվել է Tate պատկերասրահը, հայտնում է The Daily Mail-ը:
Ճարտարապետներն աշխատել են 116-ամյա մշակութային օջախի պատմական հատվածների վրա: Մասնավորապես՝ թարմացվել է մուտքը, տեղադրվել են խոշոր աստիճաններ:
Հավելվել է նաև ցուցանմուշների հավաքածուն, վերականգնվել որմնանկարը, որը վնասվել էր 1928-ի ջրհեղեղի ժամանակ:
Այս ամենի համար ծախսվել է 45 մլն ֆունտ, որի 95%-ը մասնավոր ներդրումներ են:














