Դե Նիրոն հաստատել է մոտ ապագայում Մարտին Սկորսեզեի հետ վերամիավորումը

16:19 • 20.11.13

Հանրահայտ դերասան Ռոբերտ Դե Նիրոն հաստատել է, որ պատրաստվում է մոտ ապագայում վերամիավորվել ռեժիսոր Մարտին Սկորսեզեի հետ գանգստերական ֆիլմում, հաղորդում է The Guardian-ը:

 

Խոսելով Լոնդոնում «Ընտանիքը» ֆիլմին նվիրված մամուլի ասուլիսում, որի ռեժիսորը Լյուկ Բեսոնն է, Դե Նիրոն ասել է. «Ես մեկ ուրիշ գանգստերական ֆիլմ ունեմ, որը պատրաստվում եմ անել Սկորսեզեի հետ, և դա շատ հետաքրքիր ֆիլմ է… Մենք պատրաստում ենք այն: Մենք ունենք սցենարը»:

 

Դե Նիրոն և Սկորսեզեն միասին աշխատել են մի քանի ֆիլմերում, և նրանց վերամիավորումը սպասվում էր նրանց համատեղ վերջին ֆիլմից՝ 1995 թվականի «Կազինոյից» հետո:

 

Հայտնի չէ, թե արդյոք Դե Նիրոն նկատի ուներ Չարլզ Բրանդտի 2004 թվականի գրքի ադապտացիայի հիման վրա «Իռլանդացի» ֆիլմը, որտեղ ենթադրվում է, որ խաղալու է նաև Ալ Պաչինոն: