«Մյունխենյան գանձերի» սեփականատիրոջը կվերադարձվի 400 կտավ

14:15 • 20.11.13

Գերմանական Աուգսբուրգ քաղաքի դատախազությունը հաղորդել է, որ Մյունխենի բնակիչ Կորնելիուս Գուրլիտը, ում բնակարանից առգրավել էին հայտնի նկարիչների մոտ 1500 կտավներ, գլուխգործոցների մի մասը ետ կստանա, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Deutsche Welle-ին։

 

Դատախազության ներկայացուցիչների խոսքով՝ այն կտավները, որոնք իսկապես չեն գողացվել նացիստների կողմից և, անկասկած, մեղադրյալի սեփականությունն են, «անհապաղ» կվերադարձվեն նրան։ Այսպիսով՝ նա կարող է ետ ստանալ ավելի քան 400 կտավ։

 

Կորնելիուս Գուրլիտն ավելի վաղ նշել էր, որ ոչ մի կտավ ինքնակամ չի տա պետությանը, քանի որ դրանք իր օրինական սեփականությունն է համարում։