Աբու Դաբիում Լուվրի մասնաճյուղը կբացվի 2015-ին (լուսանկարներ)

15:17 • 21.11.13

Փարիզի Լուվր թանգարանն իր մասնաճյուղը կբացի Աբու Դաբիում 2015թ. դեկտեմբերի 2-ին։ Ստույգ ամսաթիվը հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Օրելի Ֆիլիպետին, գրում է buro247.ru-ն։

 

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Ֆիլիպետին ժամանել է Լուվրի տնօրեն Ժան Լյուկ Մարտինեզի և ֆրանսիական թանգարանների առնվազն 11 ղեկավարների հետ։

 

Լուվրի հետ պայմանագիրը կնքվել է 30 տարով։ Մարտինեզը վստահեցրել է, որ Աբու Դաբիի համար արդեն ընտրվել է 300 արվեստի գործ։ Ֆիլիպետին իր հերթին նշել է, որ նոր Լուվրը կկենտրոնանա ԱՄԷ-ի մշակույթի և 21-րդ դարի նկարիչների աշխատանքի վրա։

 

Լուվրի շենքը կառուցում է հայտնի ֆրանսիացի ճարտարապետ Ժան Նուվելը։ Ճերմակափայլ 64 հազ. քմ տարածք զբաղեցնող շենքը կառուցվում է Պարսից ծոցում Սաադիյաթ արհեստական կղզու կենտրոնում։

Филиал Лувра в Абу-Даби откроется в 2015 году

Филиал Лувра в Абу-Даби откроется в 2015 году (фото 1)

Филиал Лувра в Абу-Даби откроется в 2015 году (фото 2)

Филиал Лувра в Абу-Даби откроется в 2015 году (фото 3)

Филиал Лувра в Абу-Даби откроется в 2015 году (фото 4)

Филиал Лувра в Абу-Даби откроется в 2015 году (фото 5)