Ֆրանսիայում նշում են երիտասարդ գինու տոնը

10:55 • 21.11.13

Ֆրանսիայում և ամբողջ աշխարհում այսօր նշվում է Լիոնից հյուսիս գտնվող փոքր գինեգործական շրջանից երիտասարդ գինու՝ «Բոժոլե նուվոյի» (Beaujolais nouveau) ավանդական տոնը, գրում է РИА Новости-ն։

 

Արտադրողների խոսքով՝ «նուվոն» այս տարի ստացվել է այնպիսին, ինչպիսին պետք է լիներ՝ թեթև, թարմ, մրգային, վառ և սուր։

 

Ֆրանսիայում տոնի մեկնարկը տրվում է Բոժո բնակավայրում, որտեղ անցկացվում է գինեգործների երթը՝ ավանդական հագուստներով և ջահերով։ Ուղիղ կեսգիշերին գլխավոր հրապարակում տակառներից լցվում է երիտասարդ գինին, և սկսվում է ուրախ տոնակատարությունը։