ՄԱԿ-ում գիրք է ներկայացվել Քենեդիի սպանության մեջ մաֆիայի մասնակցության մասին

09:08 • 21.11.13

ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում ներկայացվել է մի գիրք, որը մանրամասն նկարագրում է ամենաճշմարտանման վարկածներից մեկը, համաձայն որի՝ 1963 թվականի նոյեմբերի 22-ին հնչած կրակոցը եղել է Կարլոս Մարչելոյի՝ Լուիզիանա նահանգից մաֆիայի ղեկավարի պատվերով, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


«Կարլոս Մարչելո. մարդ, որ կանգնած է Ջոն Քենեդիի սպանության հետևում» գրքի հեղինակի՝ սիցիլիական արմատներով ամերիկացի լրագրող Ստեֆանո Վակարայի խոսքերով՝ Մարչելոն սպանել է նախագահին, որպեսզի կանգնեցնի Ռոբերտ Քենեդիին:


Նրա խոսքերով՝ մաֆիայի ղեկավարի և Քենեդու ընտանիքի միջև հակամարտության պատմությունը սկսվել է 1959 թվականի մարտին, երբ նրան հրավիրել են դրամաշորթության և կազմակերպված հանցավորության հետ կապված հանցագործությունները քննող ԱՄՆ Կոնգրեսի սենատի հանձնաժողով հարցաքննության:


Քենեդի եղբայրները այդ ժամանակ մտնում էին կոմիտեի հանձնաժողովի կազմի մեջ, իսկ Ռոբերտ Քենեդին գլխավոր խորհրդատուն էր: Նա հայտարարել է Մարչելոյին, որ նա տեղ չունի ԱՄՆ-ում և կհասնի նրա դեպորտացիայի:


Մարչելոն ձերբակալվում է և ուղարկվում Գվատեմալա Ջոն Քենեդու նախագահ դառնալուց երեք ամիս անց: Մաֆիայի ղեկավարը, գրքի հեղինակի խոսքերով, երդվում է վրեժ լուծել: