Փարիզում աճուրդի կհանվի Վան Գոգի կտավը
Փարիզում 1996-ից ի վեր առաջին անգամ կվաճառվի հայտնի հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի կտավը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Parisien պարբերականին։
Վաճառքի կհանվի Nature morte aux bouteilles կտավը։ Այն նկարվել է 1884-1885թթ.՝ Փարիզ տեղափոխվելու նախօրեին։ Բելգիայի թանգարաններում պահվելուց հետո, 1968թ. այդ նկարը վաճառվել է Sotheby’s աճուրդում։
Կես դար անց կտավը կրկին կներկայացվի աճուրդում։ Նախնական արժեքը տատանվում է 500-600 հազ. եվրոյի սահմաններում։ Վաճառքը կանցկացվի նոյեմբերի 27-ին։










