Հայտարարվել են ԱՄՆ-ի Գրքի ազգային մրցանակի հաղթողները

15:36 • 21.11.13

ԱՄՆ-ում հայտարարվել են 2013թ. Գրքի ազգային մրցանակաբաշխության հաղթողների անունները, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Գրքի ազգային հիմնադրամի կայքը։

 

«Գեղարվեստական գրականություն» անվանակարգում լավագույն հեղինակ է ճանաչվել գրող, սցենարիստ և երաժիշտ Ջեյմս Մաքբրայթը՝ «The Good Lord Bird» վեպի համար։

 

«Ոչ գեղարվեստական գրականություն» անվանակարգում լավագույնն է ճանաչվել The New York Times պարբերականի լրագրող Ջորջ Փարկերը՝ «The Unwinding: An Inner History of the New America» գրքով։

 

«Պոեզիա» անվանակարգում մրցանակ է ստացել Մերի Շիբիստը՝ «Incarnadine» բանաստեղծությունների հավաքածուի համար։ Տարվա լավագույն մանկագիր է ճանաչվել ճապոնուհի Սինտիա Կադոհատան՝ «The Thing About Luck» գրքի համար։