Այսօր Հեռուստատեսության համաշխարհային օրն է. Նազենի Հովհաննիսյանի ու Արա Ղազարյանի շնորհավորանքները

12:41 • 21.11.13

Այսօր Հեռուստատեսության համաշխարհային օրն է, հեռուստահաղորդավարներ Նազենի Հովհաննիսյանն ու Արա Ղազարյանը ֆեյսբուքի իրենց էջերում շնորհավորել են իրենց գործընկերներին ու հեռուստադիտողներին։ «Որակով և գնահատող հեռուստադիտողն է ձևավորում որակյալ հեռուստատեսություն»,- գրել է Նազենի Հովհաննիսյանը։ «Շնորհավորում եմ հայ հեռուստամշակներին, բոլոր նրանց ովքեր իրենց կյանքն առանց հեռուստատեսություն չեն պատկերացնում... »,- գրել է Արա Ղազարյանը։
Ստորև ներկայացնում ենք այն։

 


Սիրելի Գործընկերներ


«Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս՝ Հեռուստատեսության համաշխարհային օրվա կապակցությամբ, թող որ այդ «տուփ»-ի օգնությամբ կարողանանք զատել լույսը խավարից, այլ ոչ տարածենք «մթություն» … և, վերանայելով մեզ ու մեր սխալները, փորձենք դառնալ ավելի լավը, առողջ, որ կարողանանք առողջացնել հասարակությունը, ոչ թե վնասել ու չարացնել …


Հ.Գ. …Որակով և գնահատող հեռուստադիտողն է ձևավորում որակյալ հեռուստատեսություն։ Շնորհակալ ենք նաև նրանց՝ յուրաքանչյուր արձագանքի համար»։ Նազենի Հովհաննիսյան


«12 տարեկանում հեռուստատեսության հրաշք աշխարհ մուտք գործելով հասկացա, որ ավելի լավ ուրիշ ոչ մի բան չեմ կարող անել, որ իմ կոչումը, իմ կյանքն, իմ աշխարհը, իմ հացը, իմ կայֆը, իմ կռիվն ու հաղթանակը հեռուստատեսությունն է... Անգամ օվկիանոսից այն կողմ ոչ մի օր չհեռացա իմ աշխարհից...


Այսօր Հեռուստատեսության օրն է... Շնորհավորում եմ հայ հեռուստամշակներին, բոլոր նրանց ովքեր իրենց կյանքն առանց հեռուստատեսություն չեն պատկերացնում...
Բոլոր նվիրյալներին լավագույն մաղթանքներս...»։ Արա Ղազարյան