Լեոնարդո Դի Կապրիոն 3 մլն դոլար է հատկացրել վագրերի թիվն ավելացնելու համար

13:07 • 22.11.13

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի բարեգործական հիմնադրամը Վայրի բնության համաշխարհային հիմնադրամին (World Wildlife Fund, WWF) 3 մլն դոլար է հատկացրել Նեպալում վագրերի թվի ավելացման ծրագրի համար, հայտնում է newsru.com-ը։

 

«Գումարը թույլ կտա WWF-ին Նեպալի կառավարության և տեղի բնակչության հետ համատեղ ուժեղացնել պայքարը որսագողության դեմ, վերականգնել կարևոր էկոլոգիական միջանցքները և շարունակել հետևել վագրերի պոպուլյացիային»,- նշվում է փաստաթղթում։

 

Նախատեսվում է, որ չինական օրացույցով Վագրի հաջորդ տարում՝ 2022-ին, կրկնակի կավելանա այս գիշատիչների թիվը Նեպալում։

 

Հիմնադրամը նշում է, որ Դի Կապրիոյի նվիրատվություններն արդեն թույլ են տվել ավելացնել վագրերի պոպուլյացիան Նեպալի խոշորագույն արգելոցում՝ 18-ից մինչև 50 կենդանի։

 

«Աշխարհում վայրի բնության մեջ մնացել է մոտ 3.200 վագր։ Նրանց սպառնում է բնական միջավայրի ոչնչացումն ու որսագողությունը»,- նշել է Դի Կապրիոն, ով WWF կառավարման անդամ է։