Հռոմի պապի ընտրությունների գաղտնիքները. մանրամասներ Էլիզաբեթ Պիկեի գրքում
Հրապարակվել են կոնկլավի (ժողով) գաղտնի մանրամասներ, որտեղ Հռոմի պապ էր ընտրվել Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսը։ Կարդինալ Խորխե Մարիո Բերգոլյոն հայտարարվել է կաթոլիկների ղեկավար քվեարկության 6-րդ փուլում, գրում է ДНИ.ru-ն։
Կոնկլավում Պապը ստացել է մասնակիցների 115 ձայներից 90-ը։ Վերջին կոնկլավի մանրամասները, որն անցկացվել է Սիքստինյան կապելայում 2013թ. մարտին, հրապարակել է արգենտինացի լրագրող Էլիզաբեթ Պիկեն պոնտիֆիկոսի կենսագրությունում՝ «Ֆրանցիսկոս. կյանք և հեղափոխություն»։ Գիրքը հրատարակվել է Իտալիայում։
Պիկեի խոսքով՝ քվեարկության առաջին փուլում առաջատար է եղել Միլանի արքեպիսկոպոս կարդինալ Անջելո Սկոլան, ով հավաքել է 30 ձայն, իսկ 2-րդ տեղում եղել է Բերգոլյոն՝ 25 ձայն։
Երկրորդ փուլում Բերգոլյոյի օգտին ձայների թիվն ավելացել է, իսկ Սկոլայինը՝ նվազել։ Քվեարկության 5-րդ փուլը, լրագրողի վստահեցմամբ, անվավեր է համարվել, քանի որ արկղում եղել են ավելի քիչ քվեաթերթիկներ, քան քվեարկողների թիվն է։ Իսկ 5-րդ փուլից հետո կարդինալների ձայները չեն հաշվարկվել, քվեաթերթիկներն այրվել են անմիջապես։ Վեցերորդ փուլում կարդինալ Բերգոլյոն ստացել է 90 ձայն և ընտրվել Հռոմի նոր պապ։










