Ինչպես կարելի է կիրառել մուրճն ու մեխը նկարչության մեջ և ստանալ գեղեցիկ կտավներ (լուսանկարներ)
Ով երբևէ կմտածեր, որ արվեստի գեղեցիկ նմուշներ կարելի է ստեղծել մուրճով ու մեխով։ Սակայն մասնագիտությամբ ճարտարապետ Դևիդ Ֆոսթերն ապացուցում է, որ արվեստի աշխարհում հնարավոր է ամեն ինչ։
Ինչպես նշում է Oddity Central-ը, տղամարդը յուրահատուկ ու մանրակրկիտ կտավներ է ստեղծում՝ պարզապես մուրճով ճերմակ կտավի վրա մեխեր ամրացնելով։
Ֆոսթերն այս տեխնոլոգիայով պատկերում է հայտնի մարդկանց, կենդանիների, ծաղիկներ։
Նա պատմել է, որ ամենափոքր կտավում օգտագործում է միջինը 5 հազար, իսկ ամենամեծում՝ 30 հազար մեխ։




















