Հայտնի դերասան Հյու Ջեքմանի մոտ մաշկի քաղցկեղ է հայտնաբերվել
Ավստրալացի դերասան Հյու Ջեքմանի մոտ մաշկի քաղցկեղ են հայտնաբերել, հայտնում է The Sydney Morning Herald-ը` վկայակոչելով հայտնի դերասանի գրառումը Twitter-ում:
Ջեքմանն իր էջում լուսանկար է տեղադրել, որում քթին կպչուկ է փակցված:
Նկարն ուղեկցվում է գրությամբ. «Դեբը (նրա կինը) ասաց, որպեսզի ստուգեմ քթիս բիծը: Նա ճիշտ էր: Բազալիոմա ունեմ: Խնդրում եմ, չհետևեք իմ վատ օրինակին: Ժամանակին ստուգվեք: Եվ արևապաշտպան քսուք օգտագործեք»:
Ջեքմանը չի հայտնել, թե հիվանդության որ փուլում է ինքը:










