Ֆրանսիայի նախկին առաջին տիկինը սկսում է համերգների շարքը
Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կառլա Բրունիի համերգային շրջագայությունը սկսվում է այսօր, փարիզյան համերգներով, գրում է РИА Новости-ն։
Բրունին 3 համերգ կունենա մայրաքաղաքում, որից հետո կուղևորվի այլ քաղաքներ։ Նրա համերգային ծրագիրը ներառում է ելույթներ ոչ միայն Ֆրանսիայում, այլև արտերկրում. երգչուհին պատրաստվում է համերգներով հանդես գալ Շվեյցարիայում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Ավստրիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում և Կանադայում։
Բրունիի համերգների տոմսը Փարիզում կարժենա 30-50 եվրո։ ԱՄՆ-ում ավելի էժան՝ մոտ 60-70 դոլար (44-52 եվրո)։ Համերգների ընթացքում Բրունին կկատարի երգեր իր նոր՝ 4-րդ «Little French songs» ալբոմից։










