Զատիկի կյանքը. լուսանկարիչը հիանալիորեն պատկերում է միջատների միկրո աշխարհը (լուսանկարներ)
Վայրի բնաշխարհի լուսանկարիչ Ալեխանդրո Ֆերերը պատկերել է մոլորակի ամենափոքր կենդանիների միկրոաշխարհը:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը՝ միջատների միկրոաշխարհն ու կենսակերպը ցույց տալու համար լուսանկարչին անհրաժեշտ է համբերություն, բախտ և սեր իր գործի հանդեպ, ինչը և հաջողվել է Ալեխանդրոյին:
Իսպանացի լուսանկարիչը երկու տարի է անցկացրել՝ լուսանկարելով միջատների «միկրոսկոպիկ թագավորությունը»՝ ուշադրության կենտրոնում պահելով կարմիր և սև բծեր ունեցող զատիկին: Չնայած միջատի փոքր չափսերին, որը մի քանի մմ-ից չի անցնում, 34-ամյա լուսանկարչին հաջողվել է ստանալ պարզ լուսանկարներ, որոնք բավականին մոտիկից ցույց են տալիս միջատի գեղեցկությունը:



.jpg)












