Ֆարել Ուիլյամսը ներկայացրել է աշխարհում առաջին 24-ժամանոց տեսահոլովակը
Ամերիկյան ճանաչված ռեփեր Ֆարել Ուիլյամսը ներկայացրել է պատմության մեջ առաջին 24-ժամանոց տեսահոլովակը, որը նկարահանվել է Happy սինգլի հիման վրա։
Ինչպես հայտնում է Лента-ն, տեսահոլովակը տեղադրված է 24hoursofhappy.com հատուկ ստեղծված կայքում:
Տեսահոլովակը միանում է այն պահից, որը համապատասխանում է օգտատիրոջ համակարգչի ժամին։ Բացի բուն տեսահոլովակից, օգտատերն էկրանին տեսնում է ինտերակտիվ ժամատախտակ, որի միջոցով հնարավոր է տեղափոխվել տեսահոլովակի ցանկացած պահ։
Ուիլյամսն այս երգը գրել է Desplicable Me մուլտֆիլմի սաունդթրեքի համար։










