Սելինջերի չհրատարակված կենսագրությունը վաճառվել է 4.000 դոլարով

10:33 • 22.11.13

Ամերիկացի գրող Ջերոմ Դևիդ Սելինջերի կենսագրությունը, որը նա արգելել էր հրատարակել, Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 4 հազ. դոլարով, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Swann auction galleries վաճառքի կազմակերպիչներին։

 

«Ջ.Դ. Սելինջեր. Կյանքը թղթի վրա» կենսագրությունը, որը գրել է բրիտանացի գրաքննադատ Են Համիլթոնը և որը վաճառքի է հանել անհատ հավաքորդը, նախկինում երբեք չի հրատարակվել։ Սելինջերը 1987-ին դիմել է դատարան՝ պահանջելով արգելել այդ գրքի հրատարակումը, քանի որ Համիլթոնի աշխատանքում բազմաթիվ նամակներ կան, որոնք մինչ այդ չեն հրապարակվել։

 

Սակայն Սելինջերի կենսագրությունը, չնայած իր պատմական արժեքին, չի դարձել ամենաթանկ հրատարակությունը տվյալ աճուրդում։ Այդ «տիտղոսին» արժանացել է 1934-ին հրատարակված Ռեքս Ստաուտի «Fer-de-lance» վեպը. այն վաճառվել է 21.500 դոլարով։