Դևիդ Գետտան իր տեսահոլովակը ներկայացրել է ՄԱԿ-ի շտաբ-բնակարանի պատին (տեսանյութ)
Հայտնի ֆրանսիացի դիջեյ Դևիդ Գետտան Նյու Յորքում ներկայացրել է իր «One Voice» երգի տեսահոլովակը՝ հաջակցություն աշխարհի աղքատ երկրների։ Ի տարբերություն իր գործընկերների՝ նա շնորհանդեսի համար ընտրել է ոչ թե Թայմս սքվերի էկրանները, այլ ՄԱԿ-ի շտաբ-բնակարանի շենքը, գրում է ИТАР-ТАСС-ը։
Շոուն դարձել է «World Needs More» արշավի մի մասը, որը մեկնարկել է ՄԱԿ-ի կողմից օգոստոսի 19-ին՝ Մարդասիրական օգնության համաշխարհային օրը։ Ակցիային մասնակցել են նաև Twitter սոցկայքի օգտատերերը, որոնց առաջարկվել է հայտնել իրենց կարծիքն այն ամենի վերաբերյալ, ինչը չի բավարարում ավելի լավը դառնալու համար։ Նրանց հաղորդագրությունները ցուցադրվել են շտաբ-բնակարանի պատին։
Կես ժամվա ընթացքում Twitter սոցկայքի օգտատերերն աջակցություն են հայտնել կրթությանը, փոխադարձ հարգանքին և համբերությանը, ինչպես նաև աշխարհին մաղթել ավելի շատ սեր, ժպիտներ և կարեկցանք։
Պաշտոնական միջոցառման ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը շնորհակալություն է հայտնել Գետտայից տեսահոլովակի համար՝ անվանելով այն «իսկապես թանկ նվեր» մարդասիրական հանրության համար։ «Այս երգի օգնությամբ մենք միջոցներ կհավաքենք Սիրիայի և Ֆիլիպինների, ինչպես նաև այլ վայրերի բնակիչների օգնության համար, որտեղ հուսահատված համայնքներն ամբողջ աշխարհի համերաշխության կարիքն ունեն»,- ասել է Բան Կի Մունը։










