Դուբայում կանցկացվի 10-րդ միջազգային կինոփառատոնը

13:35 • 23.11.13

Դուբայի շքեղ հանգստավայր Madinat Jumeirah-ն 2013թ. դեկտեմբերի 6-14-ը 10-րդ անգամ կհյուրընկալի Դուբայի միջազգային կինոփառատոնը (DIFF), հայտնում է luxury-info.ru-ն։

 

2004-ին փառատոնի հիմնադրման օրից ի վեր Madinat Jumeirah-ն նրա անցկացման պաշտոնական վայրն է, և յուրաքանչյուր տարի ընդունում է համաշխարհային հայտնի դեմքերի։

 

Նախորդ տարի հյուրերի թվում են եղել հոլիվուդյան աստղեր Թոմ Կրուզը, Դայան Քրյուգերը, Օռլանդո Բլումը, Օուեն Ուիլսոնը, Քրիստիան Ռիչին, Բեն Աֆլեքը, Քոլին Ֆարելը, Քոլին Ֆյորտը և Ջերարդ Բատլերը։

 

Madinat Jumeirah-ն կինոփառատոնի գլխավոր հովանավորն է։