Փարիզում մահացել է «Պրոֆեսիոնալը» ֆիլմի ռեժիսոր Ժորժ Լոտները
Փարիզում երկարատև հիվանդությունից հետո մահացել է ֆրանսիացի ռեժիսոր Ժորժ Լոտները, ում ամենահայտնի աշխատանքը եղել է «Պրոֆեսիոնալը» ֆիլմը, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։
Լոտները ծնվել է 1926թ. հունվարի 24-ին, Նիսում, կոմիկ դերասանուհու և ոսկերիչի ընտանիքում։ Իր երկարատև կարիերայի ընթացքում ռեժիսոր-սցենարիստը հասցրել է աշխատել այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են՝ Ժան Պոլ Բելմոնդոն, Լուի դե Ֆյունեսը, Պիեր Ռիշարը, Սոֆի Մարսոն։
Նա ավելի քան 40 ֆիլմերի ռեժիսոր է։










