Կրոնների տարածման 5000-ամյա պատմությունը՝ 90 վայրկյանում (տեսանյութ)
«Կրոնը հզորագույն շարժիչ ուժերից մեկն է ողջ աշխարհում», գրում է Business Insider-ը և ներկայացնում կրոնների առաջացումը և տարածումը պատկերող քարտեզը:
Հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող կրոնական պատերազմները և կրոնի տարածքային ընդլայնումը՝ Maps Of War կայքը պատրաստել է 90 վայրկյան տևողությամբ անիմացիոն տեսահոլովակ, որը ցույց է տալիս, թե ինչպես են ժամանակակից կրոնները 5000 տարիների ընթացքում տարածվել ողջ աշխարհում (մ.թ.ա. 3000 թվականից մինչ մեր օրերը): Տեսահոլովակում պատկերվում են Հինդուիզմի, Հուդաիզմի, Բուդդիզմի, Քրիստոնեության և Իսլամի առաջացման կենտրոններն ու տարածումը:










