Սերբիան և Բուլղարիան հրաժարվել են մասնակցել «Եվրատեսիլին»

01:09 • 23.11.13

Սերբիան հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ» մրցույթին: Ինչպես տեղեկացնում է Газета.ru-ն՝ այս մասին հայտարարել է In Serbia-ն:


Սերբական RTS ընկերությունը, որն իրականացնում էր մրցույթի հեռարձակումը երկրում, դա բացատրել է մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ գումարի աճով:


Մասնակցությունից հրաժարվել է նաև Բուլղարին: Որպես պատճառ նույնպես նշվում են ֆինանսական դժվարությունները: Բուլղարական BNT հեռուստաալիքը պատրաստ չէ վճարել մասնակցության համար անհրաժեշտ գումարը:


Հատկանշական է, որ Սերբիան մրցույթին մասնակցում է 2007 թվականից, իսկ Բուլղարիան՝ 2005 թվականից: