Ամենամեծ ստորգետնյա պատկերասրահն աշխարհում՝ Ստոկհոլմի մետրոն (ֆոտոշարք)
Շվեդիայի մայրաքաղաքի այցեքարտերից մեկը ողջ աշխարհում հայտնի յուրատեսակ մետրոն է, որն իր տեսքով ավելի շուտ ստորգետնյա պատկերսարահ կամ թանգարան է հիշեցնում: Իր ինքանտիպ ներքին դիզայնով մետրոյի կայարանը չի զիջում զբոսաշրջային այցելությունների համար հետքրքրություն առաջացնող դղյակներին, եկեղեցիներին:
Ինչպես ներկայացնում է bigpicture.ru-ն՝ Ստոկհոլմի մետրոն ունի 100 կայարաններ, երթուղիների ընդհանուր երկարությունը կազմում է 105 կմ: Երկու ամենաերիտասարդ կայարանները շահագործման են հանձնվել 20 տարի առաջ՝ 1994-ին:
Ստոկհոլմի մետրոն կազմված է երեք գծերից՝ կարմիր, կանաչ և կապույտ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ճյուղավորված համակարգը: Մետրոն Ստոկհոլմում տեղաշարժվելու ամենահարմարավետ տրանսպորտն է: Տարեկան ճամփորդությունների թիվը կազմում է շուրջ 320 մլն:
Ի դեպ՝ Ստոկհոլմը Շվեդիայի միակ քաղաքն է, որտեղ մետրո է գործում. մյուս խոշոր քաղաքներում ակտիվորեն աշխատում են տրամվայները: Ստոկհոլմի մետրոն համարվում է աշխարհի ամենաերկար գեղարվեստական պատկերասրահը: 100 կայարաններից 90-ը զարդարված են արվեստի նմուշներով, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է միանգամայն տարբեր թեմաներ:










