Աշխարհի ամենաբարձր արձանները՝ լուսանկարներով
Russia Today-ը ներկայացրել է աշխարհի խոշորագույն արձանները, որոնք տեղակայված են տարբեր երկրներում:
«Գարնան» տաճարում գտնվող Բուդդայի արձանը՝ Չինաստանում: 128 մետր բարձրություն ունեցող արձանը կառուցվել է 2002-ին:

Բուդդայի 120 մետր բարձրություն ունեցող արձանը գտնվում է Ճապոնիայի Իբարակի նահանգի Ուշիկու քաղաքում: Արձանի 120 մետր բարձրությունը խորհրդանշում է 12 լուսային ճառագայթները, որոնք Բուդդան սփռում է ողջ աշխարհի վրա:

Բուդդայի 116 մետր երկարություն ունեցող արձանը գտնվում է Մյանմարում: Այն կառուցվել է 1996-2008 թվականների ընթացքում:

Չինաստանի Հայնան կղզու Սանյա քաղաքում է գտնվում Բոդիսատվա Ին Գուանի արձանը (մարդ, որը կարող է հասնել նիրվանայի՝ բուդդիզմի պատկերացումներում):

Յան և Հուան կայսրերի արձանները, որոնք ունեն 106 մետր բարձրություն, ներկայացնում են Չինաստանի առաջին երկու կայսրերին: Հսկա արձանների փորագրումը ժայռի վրա տևել է երկու տասնամյակ: Այն ավարտվել է 2007-ին:

Թայլանդի Մեծ Բուդդան երկրի ամենամեծ արձանն է և 9-րդ խոշորագույնն աշխարհում: Այն կանգուն է 92 մետր երկարությամբ և 63 մետր լայնությամբ:
.jpg)
«Մայր հայրենիքի»՝ 85 մետր բարձրությամբ արձանը կանգնած է Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում: Այն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքում տեղի ունեցած ճակատամարտի խորհրդանիշն է:

«Մայր հայրենիքի»՝ 102 մետր բարձրությամբ արձանը, որը կշռում է 560 տոննա, կանգուն է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում:

«Ազատության արձանը» աշխարհի ամենահայտնի հուշարձաններից մեկն է: Նյուր Յորքում տեղակայված արձանն ունի 46 մետր բարձրություն, իսկ պատվանդանի հետ միասին հասնում է 93 մետրի:











