Ջոն Լենոնի նկարած էսքիզները կարող են $16.000-ով վաճառվել աճուրդում (լուսանկարներ)

17:44 • 24.11.13

Լեգենդար Beatles խմբի անդամ Ջոն Լենոնի նկարած էսքիզները գալիք ամիս հանվելու են առցանց աճուրդի, և, ըստ փորձագետների, կվաճառվեն մոտ 16 հազար դոլարով։


Ինչպես հայտնում է Daily Mail-ը, տաղանդավոր երաժշտի՝ կարմիր թանաքով նկարած էսքիզները, որոնք ներկայացնում են սյուրռեալիստական տարբեր կերպարների, արվել են 1964թ.։


Աճուրդի կազմակերպիչները պատմել են, որ հանգուցյալ երաժիշտն ունի բազմաթիվ էսքիզներ, որոնց մի մասն արդեն վաճառվել է։


Աճուրդը կանցկացվի Cashintheattic.com կայքում՝ դեկտեմբերի 4-ին։
 

 

This rare sketch by Beatle John Lennon is expected to sell for thousands of pounds in an online auction

The double-sided doodle, on a piece of paper measuring fives inches by ten, was drawn by Lennon in 1964