ԱՄՆ-ում երգչուհի Մայլի Սայրուսի տունը թալանել են նրա ծննդյան նախօրեին
ԱՄՆ-ի ոստիկանությունը հետաքննում է Լոս Անջելեսում ամերիկյան հայտնի երգչուհի Մայլի Սայրուսի տան կողոպուտը, այս մասին հաղորդում է Ria.ru-ն՝ հղում անելով TMZ տեղեկատվական պորտալին:
Երջանիկ պատահականությամբ Սայրուսը դրանից առաջ դուրս է եկել տանից: Ոստիկանության տեղեկություններով՝ չարագործը կամ չարագործների խումբը տանից թանկարժեք իրեր են գողացել, այդ թվում ոսկյա զարդեր:
Ոստիկանությունը դեռ չի պարզել, թե ինչպես է հանցագործը մուտք գործել Սայրուսի բնակարան: Ինչպես նշում է գործակալությունը, կողոպուտը տեղի է ունեցել երգչուհու ծննդյան նախօրեին: Նոյեմբերի 23-ին երգչուհին 20 տարեկան է դարձել:










