Ֆլորա Մարտիրոսյանի արձանի շուրջ ստեղծված աղմուկը Առնո Բաբաջանյանի արձանի նախադեպն է հիշեցնում. Արտեմ Հարությունյան
Քանդակագործ Լևոն Թոքմաջյանի հեղինակած՝ Ֆլորա Մարտիրոսյանի արձանի շուրջ ստեղծված աղմուկն ու նրա հարազատների դժգոհությունները գրականագետ Արտեմ Հարությունյանին հիշեցնում են կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի արձանի շուրջ ժամանակին ստեղծված պատմությունը։
Արտեմ Հարությունյանին դուր է գալիս երգչուհու մահարձանը: «Ինքը մի տեսակ քամահրանքային բան ուներ, ինչը Լևոնի աչքը զարմանալիորեն միանգամից բռնել է: Լևոնի արվեստը բարձր եմ գնահատում, և երգչուհին ըստ էության այստեղ ներկայացված է»,-ասաց նա։
Արտեմ Հարությունյանի խոսքով` կարևորը էության պատկերն է, և ոչ թե այն, թե ամուսինն ինչ կասի. «Կասի՝ վա՜յ, սա իմ կնիկը չէ»։










