Լեդի Գագան՝ ձիով, Ռիհաննան՝ մայրիկի հետ. կայացել է American Music Awards-ը (լուսանկարներ)
ԱՄՆ Լոս Անջելեսի Nokia կինոթատրոնում կայացել է ամենահեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխություններից մեկը` American Music Awards-ը, հայտնում է Today.com-ը:
Երեկոն հատկապես նշանավորվել է ամերիկացի քանթրի երգչուհի Թեյլոր Սվիֆթի և Ջասթին Թիմբերլեյքի համար, որոնք տարվա արտիստներ են ճանաչվել: Վերջինս` սիրված փոփ / ռոք արտիստ անվանակարգում:
Երեկոն նշանավորել են նաև Ռիհաննայի մասին կատակները և Լեդի Գագայի ձին, որով նա ժամանել էր միջոցառմանը: Նրա ձին արհեստական է եղել: Ի դեպ, Ռիհաննան արժանացել է այդ մրցանակաբաշխությանն առաջին անգամ շնորհված Icon Award-ի, որը նրան է հանձնել… նրա մայրը: Ռիհաննան ճանաչվել է նաև տարվա սիրված սոուլ և R&B երգչուհի:
Մարկ Էնթոնին սիրված լատինամերիկացի արտիստ մրցանակին է արժանացել:
One Direction խումբը մրցանակ է ստացել սիրված փոփ/ռոք ալբոմի` Take Me Home-ի համար:



















