«Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի տոմսերի վաճառքը կսկսվի ուրբաթ
«Եվրատեսիլ - 2014» երգի մրցույթի տոմսերը, որը կանցկացվի մայիսի 6-10-ը Կոպենհագենում, վաճառքի կհանվեն ուրբաթ օրը, հայտնում է РИА Новости-ն։
«Տոմսերի արժեքը կսկսվի 14 եվրոյից, և դրանք հասանելի կլինեն միայն Billetlugen.dk կայքում»,- նշել են մրցույթի մամուլի ծառայությունից։
Նշվել է նաև, որ ուրբաթ վաճառքում կհայտնվի տոմսերի մի մասը, հաջորդ մասը հասանելի կլինի հունվարի 31-ին, իսկ եզրափակիչ մասը՝ ապրիլին։










