Մեքսիկայում 3000 մոդել մասնակցել է աշխարհում նորաձևության ամենամեծ ցուցադրությանը (տեսանյութ)
Մեքսիկայի մայրաքաղաքում անցկացվել է նորաձևության ամենամեծ ցուցադրությունն աշխարհում։ Ավելի քան 3000 մոդելներ ներկայացրել են սկսնակ դիզայներների ստեղծագործությունները, գրում է Корреспондент-ը։
Ոչ մի պոդիում չի կարողացել տեղավորել հսկայական շոուն։ Ցուցադրությունը կազմակերպել են անմիջապես բաց երկնքի տակ՝ 800 հա տարածքով Չապուլտեփեք զբոսայգում։
Բոլոր հավաքածուները ներկայացնելու համար մասնակիցները բաժանվել են մոտ 200 խմբի։










