«Մոնտի Պայտոնի» նոր շոուի տոմսերը վաճառվել են 43.5 վայրկյանում
Բրիտանական «Մոնտի Պայտոն» խմբի՝ 1983 թվականից հետո առաջին համերգի տոմսերը վաճառվել են 43.5 վայրկյանում: Ինչպես տեղեկացնում է Газета.ru-ն՝ NME-ին հղումով, համերգը 2014 թվականի հուլիսի մեկին կկայանա «Օ2 Arena»-ում:
Տոմսերի նման պահանջարկի արդյունքում որոշվել է 1 ներկայացման փոխարեն տալ մի քանի համերգներ, որոնք կկայանան 2014 թվականի հուլիսի 1-5-ը: Հանրահայտ խմբի վերադարձի մասին հայտարարվել էր անցյալ շաբաթ: Նոր շոուին կմասնակցեն 1960-ականների կեսերին հիմնադրված խմբի 5 անդամները՝ Տերրի Ջոնսը, Ջոն Կլիզը, Մայքլ Պեյլինը, Էրիկ Այլդը և Տերրի Գիլլիամը: Խմբի 6-րդ անդամը՝ Գրեմ Չեպմենը, մահացել է 1989 թվականին:
Խմբի վերջին կենդանի մենահամերգը տեղի է ունեցել 1980 թվականի հուլիսին՝ ԱՄՆ-ում: Լոնդոնում նրանք վերջին անգամ ելույթ են ունեցել 1974 թվականին:










