«Ալիսան հրաշքների աշխարհում - 2» ֆիլմը կթողարկվի 2016թ. մայիսին
«Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմի շարունակությունն էկրաններին կհայտնվի 2016թ. մայիսի 27-ին, գրում է Обозреватель-ը։ Սակայն ռեժիսոր Թիմ Բարթոնին կփոխարինի Ջեյմս Բոբինը։
Դերասանուհի Միա Վասիկովսկան կրկին կկատարի Ալիսայի դերը, իսկ Ջոնի Դեփը կվերադառնա Գլխարկագործի կերպարին։ 2010թ. օրիգինալ ֆիլմից կվերադառնան Հելենա Բոնեմ Քարթերի (Կարմիր թագուհի), Էնն Հեթուեյի (Սպիտակ թագուհի), Ալան Ռիքմանի, Մայքլ Շինի և Սթիվեն Ֆրայի կերպարները։ Սցենարը կրկին կգրի Լինդա Վուլվերտոնը։
«Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմը հայտնվել է բոլոր ժամանակների ամենաշահութաբեր ֆիլմերի ցուցակում՝ համաշխարհային վարձույթում հավաքելով ավելի քան 1 մլրդ դոլար։ Ֆիլմի երկրորդ մասը նույնպես կնկարահանվի 3D ձևաչափով։










