«Բարի´ գիշեր, երեխաներ» հաղորդաշարը նշում է 50-ամյա հոբելյանը

21:05 • 26.11.13

«Բարի´ գիշեր, երեխաներ» հաղորդաշարը նշում է 50-ամյակը: Կես դար շարունակ հաղորդաշարի սիրված կերպարներն,  ամեն երեկո հայտնվելով էկրաններին, բարի գիշեր և բարի երազներ են մաղթել բազմաթիվ երեխաների:


Ինչպես ներկայացնում է Newsmail.ru-ն՝ տարիների ընթացքում փոխվել են դերասանները, դեկորացիան, սակայն հաղորդաշարի բնույթն անփոփոխ է մնացել:


Ի սկզբանե հաղորդումը ցանկացել են անվանել «Գիշերային հեքիաթ»: 1964-ին ծրագիրը եթեր է դուրս եկել նկարների տեսքով, այնուհետև վերածվել է տիկնիկային ներկայացումների: Իսկ հիմնական սցենարն անփոփոխ է եղել՝ ուսանելի պատմություններ, մուլտֆիլմներ, իսկ 1970-ականներին ներմուծվել է հրաժեշտի երգը:


Վերջին 35 տարիների ընթացքում հաղորդաշարը վարել են Յուրի Նիկոլաևը, Հմայակ Հակոբյանը, Վիկտոր Բիչկովը, Օկսանա Ֆյոդորովան և այլք: