Առաջին «Հարի Փոթերը» ճանաչվել է Մեծ Բրիտանիայի ամենահայտնի գիրքը

09:02 • 26.11.13

Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի՝ երիտասարդ հրաշագործ Հարի Փոթերի արկածների մասին առաջին գիրքը՝ «Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը», ճանաչվել է ամենահայտնի մանկական հրատարակչությունը Մեծ Բրիտանիայում, գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Guardian-ին։


Հարցումներն անցկացրել է Booktrust հիմնադրամը 25 հազ. երեխաների շրջանում և կազմել «100 գրքերի ցուցակը, որը պետք է կարդալ մինչև 14 տարեկան»։


Ստեղծագործություններն
ընտրելիս հիմնադրամի աշխատակիցները առավելապես հաշվի են առել հետաքրքիր և յուրահատուկ սյուժեն, հեղինակի լեզուն, ձևավորման ոճը, հայտնիությունը, ընթերցողի մտահորիզոնը լայնացնելու ունակությունը և ժամանակի փորձությունն անցնելը։


«Հարի Փոթերին» հետևում է Սյուզեն Քոլինզի «Քաղցած խաղեր» եռապատումը։ Երրորդ տեղը զբաղեցրել է Ռոնալդ Դալի «Մեծ և բարի հսկան» վեպը, 4-րդ տեղում է Էրիկ Կարլի «Շատ սոված թրթուրը»։ Հինգերորդ տեղում է Ալան Միլնի «Վինի Թուխը»։