Ջասթին Թիմբեռլեյքը՝ տարվա լավագույն երգիչ. 2013-ի երաժշտական մրցանակաբաշխության հաղթողները՝ Luxlux.net-ի ֆոտոշարքում

00:41 • 26.11.13

Լոս Անջելեսում անցյալ հանգստյան օրերին տեղի է ունեցել American Music Awards 2013 մրցանակաբաշխության հադիսավոր արարողությունը, որի ժամանակ տարվա լավագույն երգիչ է ճանաչվել Ջասթին Թիմբեռլեյքը:


Ինչպես նեկայացնում է Luxlux.net-ը՝ մրցանակաբաշխությանը նոյմեբերի 24-ին ներկայացել են 2013-ի լավագույն կատարողները, որոնց ընտրել են փորձագետներ ու ունկնդիրները: Ամենից շատ պարգևեր ստացել է ամերիկացի քանթրի-երգչուհի Թեյլոր Սվիֆթը՝ լավագույնը ճանաչվելով 4 անվանակարգերում: Իսկ տարվա լավագույն երգիչ Ջասթին Թիմբեռլեյքը հաղթող է ճանաչվել 3 անվանակարգերում:

 

Ստորև ներկայացնում ենք մրցանակաբաշխության դափնեկիրներին՝ տարբեր անվանակարգերում:


Տարվա արտիստ և լավագույն երգչուհի՝ ռոք և փոփ, քանթրի ժանրերում՝ Թեյլոր Սվիֆթ


Լավագույն երգիչ՝ ռոք և փոփ ժանրերում և Soul и R&B ոճում՝ Ջասթին Թիմբեռլեյք


Լավագույն արտիստ՝ ռոք և այլընտրանքային երաժշտություն ժանրերում՝ Imagine Dragons


Տարվա հայտնություն՝ Արիանա Գրանդե


Լավագույն խումբ՝ ռոք և փոփ՝ One Direction


Լավագույն երգչուհի՝ Soul и R&B ոճում՝ Ռիհաննա


Լավագույն արտիստ՝ լատինո ոճում՝ Մարկ Էնթոնի

 

Լավագույն կատարող/խունբ՝ Maroon 5