Նյու Յորքում կայացել է Նելսոն Մանդելայի մասին կենսագրական ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ, տեսանյութ)
Ռեժիսոր Ջասթին Չեդվիկի նկարահանած «Նելսոն Մանդելա. երկար ճանապարհ դեպի ազատություն» կենսագրական ֆիլմի պրեմիերան կայացել է Նյու Յորքում, ինչի կապակցությամբ Ziegfeld կինոթատրոնում հավաքվել են բազմաթիվ ճանաչված դեմքեր։
Ինչպես նշում է Tatler-ը, Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահի՝ Նելսոն Մանդելայի հարուստ կենսագրությունը չէր կարող անտարբեր թողնել կինոռեժիսորներին։
Լեգենդար քաղաքական գործչի բուռն կյանքի ամենագլխավոր փուլերը՝ռասայական խտրականության դեմ պայքարը, 1.5 տարի փախուստի մեջ գտնվելը, ճաղերի հետևում անցկացրած 27 տարիները, Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումն ու խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակը, թվում էր՝ անհնար է ներկայացնել 1 ֆիլմում, սակայն Չեդվիկը կարողացել է իր առջև դրված նպատակն իրագործել։















