Մոսկվայում այսօր առաջին անգամ կնշեն հայոց գրերի օրը

11:19 • 26.11.13

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նոյեմբերի 26-ին առաջին անգամ կնշվի հայոց գրերի օրը, գրում է «Комсомольская правда»-ն։

 

Ենթադրվում է, որ այդ օրը կմիավորի հայրենիքից հեռու ապրող հայերին և հնարավորություն կտա մոսկվացիներին ավելին իմանալ հայերի մշակույթի մասին։

 

«Սա շատ կարևոր տոն է հայերի համար։ Դրա օգնությամբ մենք պատմում ենք մարդկանց հայոց գրերի պատմությունը, որի շնորհիվ մեզ են հասել բազմաթիվ թանկարժեք ձեռագրեր։ Ցույց ենք տալիս մեր մշակույթի հարստությունը»,- նշել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

 

Տոնի կենտրոնական իրադարձությունը կդառնա Մատենադարանում պահվող ձեռագրերի ցուցադրությունը։ Այնուհետ երեկոն կշարունակվի հայ և ռուս արտիստների մասնակցությամբ համերգով և Մեսրոպ Մաշտոցի մասին ֆիլմի ցուցադրությամբ։  Սպասվում է, որ ցուցադրությանը ներկա կգտնվի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

 

Իսկ տոնական միջոցառումների ավարտին Երևանն ու Մոսկվան մայրաքաղաքների իշխանությունների միջև համագործակցության ծրագիր կստորագրեն։