Արևմտյան աստղերը համատեղ ալբոմ են թողարկել՝ թայֆունից տուժած Ֆիլիպիններին օգնելու համար
Արևմտյան տասնյակ երգիչ-երգչուհիներ հզոր թայֆունից տուժած Ֆիլիպիններին օգնելու նպատակով համատեղ ալբոմ են թողարկել, որն այսօրվանից հնարավոր է գնել iTunes-ից։
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, երգիչներն ու ձայնագրման ընկերությունները համաձայնության են եկել ալբոմի վաճառքից ստացված ողջ գումարն ուղղել Ֆիլիպինների Կարմիր խաչին։
Ընդհանուր առմամբ, ալբոմում ներառված են 39 կատարողների երգեր, որոնց թվում են Բեյոնսեն, Բոբ Դիլանը, Բրունո Մարսն ու U2 խումբը։
Հավաքական ալբոմում ներառված են տարբեր ժամանակներում հիթեր դարձած ու ճանաչված երգեր, այդ թվում նաև ռեփեր Էմինեմի Stan-ն ու «Բիթլզ»-ի Let It Be-ն։










