Ադելը Բրիտանական կայսրության շքանշան է ստացել

21:14 • 20.12.13

Ուելսի արքայազն Չարլզը 25-ամյա երկգչուհի Ադելին Բրիտանական կայսրության շքանշան է շնորհել Բուքինգհեմյան պալատում տեղի ունեցած արարողության ժամանակ:

 

Ինչպես հաղորդում է Euromag-ը՝ երգչուհին MBE-ի՝ Բրիտանական կայսրության շքանշանի քաղաքացիական ստորաբաժանման անդամի կոչում է ստացել:

 

Անգլուհի Ադելը, ով նաև երգերի հեղինակ է, աշխատում է փոփ, ջազ, սոուլ ոճերում: Ադելի դեբյուտային ալբոմը լույս է տեսել 2008-ի հունվարի 28-ին և թողարկումից մեկ շաբաթ անց գլխավորել է UK Albums Chart-ը: