Ադելը կերգի Ռոման Աբրամովիչի համար
Ճանաչված ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչի՝ Ամանորի առթիվ կազմակերպվելիք ճոխ երեկույթին ելույթ կունենա բրիտանացի երգչուհի Ադելը, հայտնում է Euromag-ը։
The Sun պարբերականն իր հերթին նշում է, որ Աբրամովիչի ընտրությունը պայմանավորված է վերջինիս հզոր վոկալով ու մշտապես վառ ելույթներով։
Բացի այդ, հրավիրելով Ադելին ամենամյա երեկույթին՝ ռուս օլիգարխը հաճելի նվեր է արել իր քաղաքացիական կնոջը՝ Դաշա Ժուկովային, ով Ադելի Skyfall երգի երկրպագուն է։
Բրիտանական ԶԼՄ-ները նշում են, որ Աբրամովիչի կազմակերպած բոլոր մասնավոր միջոցառումներն առանձնանում են յուրահատուկ փայլով ու համարվում են աշխարհում ամենաթանկը։ Այս անգամ խնջույքը կանցկացվի Կարիբյան ծովի ափին։










