Ջարդուփշուր եղած Ferrari-ն վաճառվել է 250 հազար դոլարով (լուսանկար)
Ferrari մեքենաների գներն աճում են տարիքի հետ. ինչքան հին է մեքենան, այնքան բարձր է դրա գինը, գրում է Rbc.ru-ն և տեղեկացնում, որ ջարդված մեքենան վաճառվել է 250 հազար դոլարով:
Ferrari-ն մեկ քառորդ մլն դոլարով վաճառվել է՝ չնայած այն հանգամանքի, որ այն ոչ միայն հնարավոր չէ վարել, այլև գտնվում է, ընդհանուր առմամբ, սարսափելի ջարդուփշուր եղած վիճակում:
Բանն այն է, որ մեքենան դիտարկվում է որպես արվեստի ստեղծագործություն: 1993-ին այն «վերանորոգվել է» ֆրանսիացի նկարիչ Բերտրան Լավիերի կողմից և ցուցադրության է ներկայացվել՝ որպես հեղինակային աշխատանք: Մեքենան ձեռք է բերել թուրք կոլեկցիոները, ում անունը չի հաղորդվում:













