Հարբած վիճակում ծեծ ու դանակով սպառնալիքներ. Օբամայի կրտսեր եղբայրն իր գրքում նկարագրել է հոր դաժանությունները (լուսանկարներ)
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եղբայրը՝ Մարկ Օբամա Նդեսանջոն, իր հուշերի հիման վրա գիրք է գրել, որում անդրադարձել է հարբեցող հորը՝ Բարաք Հուսեին Օբամային։

Ինչպես նշում է РИА-Новости-ն, հեղինակը նկարագրել է, թե ինչպես էր հայրը հարբած տուն գալիս ու ծեծում կնոջը, իսկ երբեմն էլ՝ սպառնում դանակով։
«Հիշում եմ՝ ինչպես էր մայրս գոռում, հիշում եմ կոտրվող իրերի ձայնը։ Հիշում եմ, որ չէի կարողանում պաշտպանել նրան»,- պատմել է Նդեսանջոն։

Միացյալ Նահանգների նախագահի մայրը եղել է Բարաք Հուսեին Օբամայի 2-րդ կինը, իսկ հեղինակի մայրը՝ 3-րդ։ Ի տարբերություն Բարաք Օբամայի՝ նրա կրտսեր եղբայրը մեծացել է հոր հետ։ Առաջին անգամ եղբայրները հանդիպել են Քենիայում՝ անցած դարի 80-ական թվականներին։
Փոքրիկ Նդեսանջոն՝ մոր հետ

Օբամայի հայրը՝ 3-րդ կնոջ հետ

Իր գրքի միջոցով հեղինակը հույս ունի հանրության ուշադրությունը հրավիրել ընտանեկան բռնության խնդրի վրա։ Նա պատմել է, որ գրքի վաճառքից ստացված եկամտի մի մասն ուղղվելու է անապահով ընտանիքների երեխաների օգնությանը։
Գիրքը կհրապարակվի 2014թ. փետրվարին։
Փոքրիկ Բարաք Օբաման ՝ հոր հետ Օբամայի ծնողները













