ԱՄՆ-ում կազմել են նյարդայնացնող բառերի վարկանշային աղյուսակը

22:08 • 21.12.13

ԱՄՆ-ում սոցհարցման հիման վրա կազմվել է տարվա ամենանյարդայնացնող բառերի ցուցակը։

Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը՝ Նյու Յորքի Մերիստ քոլեջի Հասարակական կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի հարցումով տարվա ամենանյարդայնացնող բառ է ճանաչվել whatever –ը` «ինչ որ է», «կարևոր չէ»-ն` ձայների 38%-ով:

Դրան հաջորդում են «այդ կարգի»-ն (like)` 22 %, և «դե, դու գիտես»-ը (you know)`18%:

 

Սրանցից բացի ամերիկացիները տանել չեն կարողանում «ուղղակի ասում եմ» (just saying) և «ակնհայտ է» (obviously) արտահայտությունները` համապատասխանաբար 14% և 6% տոկոսներով:


Կազմվել են նաև ամերիկացի քաղաքական գործիչների ամենազզվեցրած արտահայտությունները, որոնցում առաջատար է «Օբամաքեըր»-ը (Obamacare): Սա բուժսպասարկման բարեփոխումների համակարգի անվանումն է:
Ամերիկացիներին տհաճ են նաև «ֆինանսական անդունդ» ( fiscal cliff) և «սեկվեստր» (sequestration) բառերը: