ԱՄՆ-ում հայտնի գրող Նեդ Վիզինին ինքնասպան է եղել

10:34 • 21.12.13

ԱՄՆ-ում հայտնի գրող Նեդ Վիզինին ինքնասպան է եղել։  «Սա շատ զվարճալի պատմություն է» գրքի 32-ամյա հեղինակը հայտնի էր նաև իր հումորային հեռուստատեսային պատմություններով, հատկապես՝ դեպրեսիայի դեմ նրա պայքարի մասին պատմություններով, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:

 

Ինչպես պատմել է հեղինակի եղբայրը՝ Դենիել Վիզինին, Նեդը ցած է նետվել Բրուքլինում իրենց ծնողների տան տանիքից: Դենիելը նշել է, որ Նեդն իր ողջ կյանքում պայքարել է հոգեկան խանգարումների դեմ:

 

Նրա «Սա շատ զվարճալի պատմություն է» գիրքը The New York Times-ը բնութագրել է որպես «շատ խորը ստեղծագործություն»: