«Ֆորսաժ» ֆիլմի 7-րդ մասը վարձույթում կհայտնվի 2015թ. ապրիլին

12:16 • 23.12.13

Հոլիվուդյան «Ֆորսաժ» ֆիլմի 7-րդ մասը՝ «The Fast and the Furious», վարձույթում կհայտնվի 2015թ. ապրիլի 10-ին, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկի՝ Վին Դիզելի Facebook-ում կատարած գրառումը։

 

Նոյեմբերի վերջին ավտովթարի հետևանքով զոհվել էր ֆիլմի դերակատար Փոլ Ուոքերը։ Պատահարից հետո շատ ԶԼՄ-ների հետաքրքրում էր, թե ինչ կլինի ֆիլմի հետ։ Քննարկվում էր նաև, որ դերասանին կփոխարինի նրա եղբայրը։

 

Վին Դիզելը նշել է, որ վերջին տեսարանն «իրենք միասին են նկարահանել»։