Holiday Train Show. Նյու Յորքում մեկնարկել է գնացքների ցուցահանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)

19:39 • 23.12.13

Նյու Յորքի Բուսաբանական այգում ամեն տարի տեղի է ունենում Holiday Train Show գնացքների ցուցահանդեսը, որն արդեն 20-ամյա ավանդույթ է դարձել ամերիկյան քաղաքներում:


Ինչպես ներկայացնում է ИТАР-ТАСС-ը՝ Նյու Յորքի Բրոնքս շրջանի բուսաբանական այգում մեկնարկել է գնացքների ավանդական ցուցադրությունը: Ամենամյա միջոցառմանը, որը կտևի մինչ 2014-ի հունվարի 9-ը, ներկայացված են նաև նյույորքյան հայտնի կառույցների մանրանկարչական կրկնօրինակներ: