«Թբիլիսի, ես սիրում եմ քեզ» ֆիլմը կընդգրկվի «Սիրո քաղաքներ» ֆիլմաշարում

15:50 • 23.12.13

«Թբիլիսի, ես սիրում եմ քեզ» ֆիլմը կընդգրկվի «Սիրո քաղաքներ» ֆիլմաշարում, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Variety պարբերականին։

 

Ֆիլմի պրոդյուսերը կլինի Էմանուել Բենբիին, ով զբաղվել է «Փարիզ, ես սիրում եմ քեզ» (2006) և «Նյու Յորք, ես սիրում եմ քեզ» (2009) ֆիլմերի արտադրությամբ։ Ֆիլմը բաղկացած կլինի 10 կինոնովելներից՝ նկարահանված վրացի ռեժիսորների կողմից։ Ֆիլմի թողարկման ամսաթիվը դեռ չի նշվում։

 

Ֆիլմի աշխատանքներին մասնակցել են ռեժիսորներ Նիկ Ագիաշվիլին, Իրակլի Չխիկվաձեն, Լևան Գլոնտին, Ալեքսանդր Կվիրիան, Տակո Շավգուլիձեն, Կոտե Տակաիշվիլին, Լևան Տուտբերիձեն և այլք։ Հայտնի է նաև, որ ֆիլմում նկարահանվել են ամերիկացի դերասան Ռոն Փերլմանը, բրիտանացի Մալքոլմ Մաքդաուելը և ֆրանսիացի դերասանուհի Սառա Դյումոնը։